Ադրբեջանի իշխանությունները մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել են երկրում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հատուկ կարանտինային ռեժիմը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Նախկինում հարևան երկրում հատուկ կարանտինային ռեժիմը սահմանվել էր մինչև օգոստոսի 31-ը: Համավարակի սկզբից մինչև այսօր Ադրբեջանում արձանագրվել է վարակի 35986 դեպք: