Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։
«ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի մասնակցությամբ քննարկել ենք բանակաշինության և մեր անվտանգային միասնական համակարգին առնչվող մի շարք հարցեր»,- գրել է Հարությունյանը: