ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այն քաղաքացիներին, որոնք դժգոհ են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներից և պահանջում են իր հրաժարականը:
«Այն խումբը, որ այսօր դժգոհում է, դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով: Իրենք բովանդակությունից, ըստ էությունից, գաղափար չունեն կամ ակնհայտ կեղծում են»,- ասաց նախարարը՝ հավելելով. «Այն մարդիկ, ովքեր ներգրավված են հիմա փողոցային այս պայքարում, նրանց շահերին այս բարեփոխումների արդյունքում մեծ վնաս է հասցվել, որովհետև նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր, բնականաբար, պետք է այս աղմուկը բարձրացնեին»:
«Երբ ասում են՝ սեպտեմբերից «սեռական դաստիարակություն» առարկա է մտնում ծրագրերի մեջ, նրանք ստում են, երբ Խորենացին, ասում են՝ հանում են, ստում են, երբ Նարեկացուն, ասում են՝ հանում են, ստում են, Սայաթ-Նովային հանում եք ծրագրից՝ ստում են»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ նախարարության պարզաբանումն արդեն տրվել է:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել ԿԳՄՍ նախարարության բակում, ապա ուղևորվել Կառավարություն և խորհրդարան: