Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 24 միլիոն 600 հազարը, ավելի քան 835 հազար մարդ է մահացել Քովիդ-19-ից, առողջացել է 17 միլիոնից ավելին: Մի շարք երկրներ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո նախապատրաստվում են աշնանը սպասվող վարակի տարածման երկրորդ ալիքին՝ գրում է BBC-ին:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսը բացասաբար է ազդում մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա: Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի՝ դա պայմանավորված է հիվանդության հետ կապված անհանգստության և վախի զգացումով, ինչպես նաև կարանտինի ընթացքում մարդկանց միջև փոխգործակցության և շփման բացակայությամբ: