Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որոշել է հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից առողջական խնդիրների պատճառով: Ճապոնիայի վարչապետը ափսոսանք է հայտնել, որ իր կառավարման ժամկետում չհաջողվեց Ռուսաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր: Աբեն հաճախ էր հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ, սակայն երկու կողմն էլ չկարողացավ գտնել Կուրիլյան վիճելի կղզիների խնդրի լուծումը:
Սինձո Աբեն գրեթե 8 տարի վարչապետ է եղել, ինչը բնորոշ չէ երկրին, որտեղ շարժը ղեկավար պաշտոններում բարձր է՝ մեկնաբանել է New York Times-ը: