ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ևս մասնակցել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում պետական պարգևների հանձնման արարողությանը և այդ առիթով գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:
«Արարողության ընթացքում տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգևատրվում են «Մարտական խաչ» առաջին աստիճան, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով, իսկ ՀՀ ազգային հերոս կապիտան Ռուբեն Սանամյանին հանձնվում է «Հայրենիք» շքանշանը:
Պարոնա՛յք զինվորականներ, պետությունը կանգնած է ձեր մեջքին և հավուր պատշաճի գնահատում է ձեր սխրագործությունները»,- գրել է նա: