Մինսկում ոստիկանները բերման են ենթարկել մոտ 3 տասնյակ լրագրողի, որոնք աշխատում են թե՛ բելառուսական, թե՛ արտասահմանյան լրատվամիջոցներում: Բելառուսի արգործնախարարությունից տեղեկացրել են, որ լրագրողները բերման չեն ենթարկվել, այլ ուղեկցվել են բաժանմունք՝ հավատարմագրումները ստուգելու նպատակով:
Որոշ ժամանակ անց լրատվամիջոցների ներկայացուցիչներից ոմանք ազատ են արձակվել: Միաժամանակ լրագրողներից մի քանիսից պահանջել են ջնջել լուսանկարներն ու տեսագրությունները: Լրագրողները լուսաբանել են Մինսկի կենտրոնում անցկացվող նոր ցույցը, որին մասնակցել է մոտ հազար ակտիվիստ: Բերման է ենթարկվել 180 ակտիվիստ: