Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը, որը Եվրամիության պաշտպանության նախարարներին և ՆԱՏՕ-ի ղեկավարին տեղեկացրել է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի ներկա իրավիճակի մասին, ասել է, որ «անընդունելի է համարում դաշինքի համանման վերաբերմունքը Հունաստանի ու Թուրքիայի նկատմամբ»:
«ՆԱՏՕ-ի նույնպիսի վերաբերմունքի քաղաքականությունը վնասում է ոչ միայն մեր երկրին, այլև Դաշինքի համախմբմանը, հետևաբար այն անընդունելի է»,- ասել է Պանագիոտոպուլոսը Ստոլտենբերգին: