Լիբանանի նախագահն օրենսդիր մարմնի հետ խորհրդակցություն կանցկացնի երկրի կառավարության ղեկավարի նշանակման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով: Այս մասին հայտարարել է երկրի իշխանությունն այն բանից հետո, երբ Բեյրութի պայթյունից հետո կառավարությունը հրաժարական էր տվել:
Լիբանանի վարչապետի պաշտոնի ամենալուրջ թեկնածուների շարքում շրջանառվում է Սաադ Հարիրիի անունը, որը կփոխարինի Հասան Դիաբին: Վերջինս շարունակում է ժամանակավոր պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը: Սակայն Հարիրին հրաժարվել էր, երբ քաղաքական խոշոր կուսակցությունները հավանություն չեն տվել նրա թեկնածությանը: