Գերմանիայում կորոնավիրուսի տարածման աճի ֆոնին երկրի իշխանությունները որոշում են կայացրել խստացնել որոշ սահմանափակումներ: Եվրոպական երկրում վերահսկողության ուժեղացմանը զուգահեռ Գերմանիայի կառավարությունը մինչև տարեվերջ արգելել է մեծ հավաքները:
Իշխանությունների նման որոշումը պայմանավորված է Գերմանիայում վարակման դեպքերի օրական աճով: Նահանգապետերն աշխատանքային խումբ կձևավորեն՝ վերահսկողության գործընթացին մանրակրկիտ հետևելու նպատակով: Բացի դրանից՝ սահմանվել են նաև տուգանքներ: Դիմակի բացակայության դեպքում քաղաքացին կտուգանվի 50 եվրո: