Հարավկորեական LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է բժշկական դիմակ, որն ունի օդի ֆիլտր և մարտկոց։ Սարքավորման վրա տեղադրված սենսորներով հնարավոր է լինում տարբերել մարդու շունչն ու արտաշունչը՝ տեղեկացնում է Techcrunch կայքը։
Маска PuriCare Wearable Air Purifier դիմակն օգտագործում է մի քանի փոխարինվող ֆիլտր և հովհար, որոնք լիցքավորվում են մարտկոցից։
Ընկերությունը հուսով է, որ նոր դիմակները կփոխարինեն ինքնաշեն և մեկանգամյա օգտագործման դիմակներին։
Հարավկորեական ընկերությունը, սակայն, ոչ մի տեղ չի նշում, որ սարքավորումը պաշտպանում է նոր կորոնավիրուսային հիվանդությունից։