«Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ապրիլյան պատերազմի վերաբերյալ լրագրողների հարցերին:
«Գլոբալը ռազմաքաղաքական իրադրությունն է, իրավիճակը, որը փոփոխության չի ենթարկվել: Եղել են տարածքային կորուստներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ որպես պաշտպանության նախարար՝ ինքը հաղթելու կողմնակիցն է:
«Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել, սպասենք, տեսնենք: Երբ հանձնաժողովը կավարտի իր աշխատանքը, հայտարարություն կլինի, նոր հարցեր տվեք: Գուցե ինչ-որ բաների ես համաձայն լինեմ, գուցե ինչ-որ բանի անհամաձայնությունս հայտնեմ»,- հորդորեց նախարարը լրագրողներին՝ չցանկանալով խոսել Ապրիլյան պատերազմի, ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին: