Աշխարհազորի ստեղծումը հասարակության պատրաստությունն է՝ արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով վերջինների՝ աշխարհազորի ստեղծմանը վերաբերող հարցերին:
«Այն սպառնալիքների ու ռիսկերի պարագայում, որոնք անվտանգության պատճառով են Հայաստանի շուրջ ձևավորվում (խնդրում եմ, ուշադրություն դարձնել հարևանների նոր հայտարարություններին), կարծում եմ՝ մեր ռեսուրսները, միայն ակտիվ բանակի, գործող զինված ուժերի, իհարկե, կարող են բավարար չլինել»,- ասաց Տոնոյանը:
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, նախարարն ասաց՝ այն կայուն է, կանխատեսելի:
«Կայուն, կանխատեսելի: Այսպես կձևակերպեմ»,- խոսքը եզրափակեց նախարարը: