Սարդարապատում ընթանում է զինծառայողների պարգևատրման արարողությունը:
Ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօրվա մեր պարգևատրվածները և այսօրվա մեր Ազգային հերոսը մեր լեգենդար հերոսների մարմնացումն են, նրանց ֆիզիկական ներկայությունը մեր այսօրվա կյանքում, մեր այսօրվա հոգեբանության ու մտածողության արտացոլումը, երբ մենք մեր երեխաներին, մեր երիտասարդությանը կարող ենք ապացուցել, որ հերոսները լինում են ոչ միայն գրքերում, այլև մեր կողքին են, ապրում են մեզ հետ:
«Մեզնից յուրաքանչյուրը կարող է, և մեր պարտքն է հերոսանալ ամեն օր և ամենուր: Այսօրվա պարգևատրվողների օրինակով ահա հերոսությունը այսուհետ ոչ թե գերմարդկային ճիգ է, այլև ամենօրյա աշխատանք, ապրելակերպ»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այսօրվա բոլոր պարգևատրվողները Տավուշի մարզում տեղի ունեցած հուլիսյան հաղթանակի կերտողներն են:
Նրա խոսքով՝ այդ մարտերը հոգեբանական, քաղաքական, աշխարհաքաղաքական չափազանց մեծ նշանակություն ձեռք բերեցին:
Վարչապետն այնուհետ թվարկեց այդ հուլիսյան մարտերի արդյունքները Հայաստանի համար: