Վերջին ամիսները դժվար շրջան էր Ucom-ի համար, սակայն ընկերությունն արդեն հաղթահարել է խնդիրների գերակշիռ մեծամասնությունը և պատրաստ է իր հավատարիմ բաժանորդներին նոր անակնկալներ ու առաջարկներ տրամադրել,- փաստում է ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ընկերությունն արել է առավելագույնը` դպրոցականներին և ուսանողներին մեծ քանակությամբ մատչելի, բարձրորակ և գերարագ ինտերնետ տրամադրելու համար: Առաջարկների փաթեթն անվանել են «Ամպի չափ ինտերնետ» և մի քանի անգամ նվազեցված գնով բազմապատկել ինտերնետի ծավալները;
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ի անակնկալներից մեկը «uKid» առաջարկն է, որը ծնողներին հնարավորություն է ընձեռում մանկական խելացի հեռախոս-ժամացույցն իրենց երեխաների համար ձեռք բերել գրեթե 40% իջեցված գնով: «uKid»-ը երեխայի հետ մշտական կապի մեջ մնալու հրաշալի հնարավորություն է, երբ ծնողը կարող է հետևել երեխայի տեղաշարժին ու հեռախոսազանգերին:
Ucom-ը իր բաժանորդներին դարձյալ շնորհակալություն է հայտնում համբերատարության համար և վստահեցնում, որ ընկերության ծառայության որակական փոփոխությունները նրանք կզգան ընդամենը օրերի ընթացքում: