ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը օգոստոսի 28-ին այցելել է «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ:
Այցի շրջանակներում` նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, աշխատանքային պայմաններին և ապագայում իրականցվելիք ծրագրերին:
Շրջայցի ընթացքում քննարկվել են կենտրոնի պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր: