Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» Բուխարեստում հյուրընկալվեց ռումինական ՖԱՍԲ-ին և պարտվեց 0:3 հաշվով։
Հաշիվը բացվեց 34-րդ րոպեին: Ռումինական թիմի կազմում աչքի ընկավ Օլարուն: 65-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Տանասեն: 83-րդ րոպեին Բուզիուկը ձևակերպեց խաղի վերջնահաշիվը:
Հիշեցնենք, որ այսօր պայքարից դուրս էին մնացել նաև «Նոան» և «Ալաշկերտը»: Հայկական թիմերից եվրագավաթներում պայքարը շարունակում է «Արարատ-Արմենիան», որը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից դուրս մնալուց հետո մրցելույթները կշարունակի ԵԼ որակավորման 2-րդ փուլում: