Լեհաստանը հրապարակել է այն 46 երկրների ցանկը, որոնց հետ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով առայժմ շարունակում են արգելված մնալ թռիչքները: Նոր որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 2-ից:
Լեհաստանի հրապարակած ցանկում ներառվել է նաև Հայաստանը: Ցուցակում ընդգրկված են նաև Բրազիլիան, Իսրայելը, Հնդկաստանը, Իսպանիան, Ղազախստանը, Ռումինիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ երկրներ: