ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ ոստիկանության հետ համատեղ օգոստոսի 27-ին կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսայգիներում մարզվող և հագստացող քաղաքացիների շրջանակում ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի խախտումներ չեն գրանցվել։ Դիմակը սխալ կրելու դեպքում տեսուչների կողմից տրվել են խիստ նախազգուշացումներ։
Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ Տեսչական մարմնի մասնագետները տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական եռաշերտ դիմակներ։
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ԲԸՏՄ ամենօրյա խստացված ստուգայցերն ամենուր են։