Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում բախվել են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի զինված ուժերին պատկանող զրահամեքենաներ, որի հետևանքով տուժել է երկու ամերիկացի զինվորական՝ տեղեկացնում է BBC-ն:
Բախման համար կողմերը միմյանց են մեղադրում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամերիկյան կողմին զգուշացրել է, որ այդ շրջանում ռուսական ուժերն են պարեկություն անում: Ռուսական կողմի հավաստմամբ՝ չնայած այդ զգուշացումներին, ԱՄՆ զորամիավորումները, համաձայնագիրը խախտելով, փորձել են խոչընդոտել ռուսական կողմի պարեկությունը: