Ռուսաստանում նախաքննություն է սկսվել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիվանդության հանգամանքները պարզելու գործով: Թունավորվելուց հետո Նավալնին կոմայի մեջ էր ընկել՝ գրում է Euronews-ը:
Տեղի ունեցածը հետաքննելու համար կոչով հանդես էին եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Ռուսաստանից Գերմանիա տեղափոխված 44-ամյա ընդդիմադիր գործիչն այժմ բուժում է ստանում Բեռլինի հիվանդանոցում:
Օմսկի հիվանդանոցում առաջինը Նավալնիին այցելած ռուս բժիշկները հերքել են նրա օրգանիզմում թույնի առկայությունը: