ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ սկսվել են Հ-5, Հ-6 - Նոր Գեղի - Արգել - Արզական - Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 36 + 000 - կմ 36 + 700 հատվածի նորոգման աշխատանքները։ Շինարարության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 73 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։
Կապալառու «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն հիմնանորոգման աշխատանքների շրջանակում իրականացնում է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի մաքրում, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ և երկաթե արգելապատնեշներ), նոր նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։