Հարավային Կորեայում գրանցվել է մարտ ամսից հետո կորոնավիրուսով վարակի օրական դեպքերի նոր ռեկորդ: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Հարավային Կորեայում ստեղծված արտակարգ դրության պատճառով խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը: Սպասվում է, որ երկրում նոր սահմանափակումներ կլինեն:
Այս երկրում մեկ օրում արձանագրվել է վարակի 441 նոր դեպք, որոնցից միայն 13-ն են ներկրված արտասահմանյան երկրներից: Վարակի նոր օջախները հայտնաբերվել են գործարաններում, սրճարաններում, ռեստորաններում, հանրային շոգեբաղնիքներում, վարսավիրանոցներում, եկեղեցիներում: