ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են:
Նշվում է, որ Ստեփանավանում կառուցվում է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, որում ներառված է սոցիալական 4 ծառայություն, կգործեն մեկ պատուհան սկզբունքով: Մինչև 2022թ. կկառուցվի 49 ՀՍԾՏ կենտրոն Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում:
Գյումրիում վերականգնվում է Սուրբ Մարիամ մանկապարտեզը: Այն նախատեսված է 75 երեխայի համար, սակայն վերակառուցումից հետո նրանց թիվը կարող է ավելանալ: Գյումրիում հիմնանորոգվում է նաև 17 երկրորդային փողոց: Ընդհանուր երկարությունը` 5,6 կմ:
Գյումրիում կառուցվում է նաև Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Ներմուծում և աևտահանում իրականացնողը կկարողանա «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով ստանալ ծառայությունների ամբողջական փաթեթ: Այն շահագործման կհանձնվի 2022-ին: