Բանակային միջազգային վեցերորդ խաղերը մեկնարկել են Բելառուսում խորհրդանշական արարողությամբ՝ տեղեկացնում են ՊՆ լրատվական վարչությունից:
Առաջին օրը մասնակից թիմերը ծաղիկներ են խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին:
Ավելի ուշ մեկնարկել է «Դիպուկահարի բնագիծ» մրցույթը: Առաջին փուլում հայ զինծառայողները բավականին բարձր արդյունք են գրանցել՝ հայտնվելով լավագույնների շարքում: