Ֆրանսիայում մայիսից հետո գրանցվել է կորոնավիրուսով վարակի նոր ռեկորդ՝ գրում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Եվրոպական երկրում վերջին մեկ օրում արձանագրվել է վարակման 5400 նոր դեպք: Մինչդեռ նախօրեին վարակվածների թիվը 3300 էր:
Լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ցուցանիշը կտրուկ աճել է:
Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում գրանցվել է վարակի 253000 դեպք: Մահացել է մոտ 30000 վարակված: