Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների մոտ 60 տոկոսը տղամարդիկ են՝ գրում է Euronews-ը:
Նման եզրակացության են եկել Եյլի համալսարանի գիտահետազոտական ուսումնասիրություն իրականացնող փորձագետները, որոնք փորձելով գտնել անհամապատասխանության կենսաբանական բացատրությունը, հայտնաբերել են, որ կանանց իմունիտետն ավելի լավ է արձագանքում վարակին:
«Այժմ մենք հստակ տվյալներ ունենք, որ կորոնավիրուսով հիվանդների իմունային համակարգը տարբեր է սեռերի մոտ, և այդ տարբերության հիմք կարող է հանդիսանալ հիվանդության հանդեպ տղամարդու բարձր զգայունությունը»,- հայտարարել է իմունակենսաբանության պրոֆեսորներից մեկը:
Գիտնականները վերցրել են վարակի նախնական փուլում գտնվող պացիենտների քթի լորձի և արյան նմուշները: