Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ միայն կողջունի, եթե հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կատարի իր խոստումն ու վերադառնա հայրենիք, քանի որ վրացական կալանավայրը սպասում է նրան: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
«Մենք, իհարկե, կողջունենք, եթե Միխեիլ Սաակաշվիլին իր մեջ ուժ գտնի ու գա Վրաստան: Նրան սպասում են սահմանին բերման ենթարկում և վրացական կալանավայրը»,- հայտնել է Վրաստանի արդարադատության նախարարը: