Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային հիմնախնդիրների, այդ թվում՝ Միջերկրական ծովում ստեղծված լարվածությանը՝ գրում է Интерфакс գործակալությունը:
Էրդողանն ամերիկացի պաշտոնակցին հայտնել է, որ Թուրքիան պատասխանատվություն չի կրում Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության առաջացման համար, ինչը Թուրքիայի ու Հունաստանի հարաբերությունների սրման պատճառ էր դարձել: Պաշտոնական Աթենքը թուրքական նավի՝ այդ ջրերում հայտնվելն անօրինական է համարում:
Թուրքիան ու Հունաստանը լուրջ տարաձայնություններ ունեն ածխաջրածնային հումքով հարուստ ջրային տարածքների թեմայով: