Փարիզը լարվածություն է առաջացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որտեղ առանց այդ էլ արդեն անհանգիստ իրավիճակ է: Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ գրում է Anadolu գործակալությունը:
Թուրքական կողմը Ֆրանսիային, մասնավորապես, մեղադրել է զինավարժանքներ անցկացնելու պատրվակով Կիպրոսում օդանավեր տեղակայելու համար: Աքարի խոսքով՝ նման գործողություններով Ֆրանսիան հակասում է 1960-ին կնքված պայմանագրերին:
Ըստ թուրք նախարարի՝ Ֆրանսիան նպաստում է լարվածության էլ ավելի սրմանը՝ տարածաշրջանում մասնակցելով Հունաստանի, Կիպրոսի և Իտալիայի հետ համատեղ զինավարժանքներին: