Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի համավարակին՝ ընդգծելով, որ վերջին վեց օրերում ամենօրյա դեպքերը 200-ից քիչ են եղել:
«Սակայն երեկվա ցուցանիշը 203 է եղել, և հետազոտությունների շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938: Իհարկե մենք պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը կոչ արեց հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
«Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել: Սա կապված է բացառապես հակահամաճարակային կանոնների պահպանման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված»,- ասաց վարչապետը: