Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանը համալրվել է հազվագյուտ հնատիպ Ավետարանով: Գիրքը տպագրվել է Վենետիկում՝ Միքելանջելո Բարբոնիի տպարանում՝ 1685-1686 թվականներին:
Ձեռք բերված եզակի հրատարակությունը առանձնանում է հատկապես իր ձեռագիր հիշատակարանով, որից տեղեկանում ենք, որ այն պատկանել է Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Բասենի գավառի Արուճագրակ (Ալիճագրակ) գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցուն: Այն փրկված մասունք է:
Գրատպության թանգարանում խստորեն պահպանված են հակահամաճարակային բոլոր կանոնները: Թանգարանն աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը 10:00-16:00-ը: