Արտասահմանում երկար տարիներ ապրելուց հետո Արմեն Սարգսյանը վերադարձել է Արցախ: Մանկության երազանք ուներ՝ այգի հիմնել հարազատ բնակավայրում: Շուտով կվերադառնա նաև ընտանիքը:
Արմեն Սարգսյան (գործարար) - Երեխաներս կգան, հայկական դպրոց ու մանկապարտեզ կգնան: Սա է իմ ուզածը, որ երեխաներս հայրենասեր լինեն, ազգը սիրեն:
7,5 հեկտար տարածքում հիմնականում ընկույզ և հոն է աճեցնում: Մեկ տարում կանաչ այգին պտուղներ է տալիս:
Արմեն Սարգսյան (գործարար) - Ով հարցնում է` չի հավատում, որ մեկ տարեկան է այգին: Մարտի 14-ին ենք մենք այգին հիմնել, հիմա մի տարի, մի քանի ամիս է:
Էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրության մեծ ներուժ ունի Արցախը` գնահատում է հայրենադարձ գործարարը: Միջազգային շուկա դուրս գալու համար, սակայն, ժամանակ է պետք:
Արմեն Սարգսյան (գործարար) - 1 տոննայի կամ 5 տոննայի համար չեն գալու այստեղ: Իսկ որ 100-150 տոննա մեզ բերք լինի, մեզ պետք չէ բերքը հանած, նրանք կգան ու մեզ կգտնեն:
Այգու տարածքում տնտեսություն հիմնելով՝ Արմեն Սարգսյանն ուզում է պտուղ-բանջարեղենը վերամշակել Քռասնի գյուղում, որ տեղացիներն էլ աշխատանք ունենան:
Արմեն Սարգսյան (գործարար) - Գյուղի ամբողջ ժողովուրդը մեզ մետ կաշխատի, հնարավորություն կտամ, որ հեռու տեղ չգնան, որ իրենց տան մոտ լինեն:
Ներդրումներ անելուց առաջ Արմեն Սարգսյանը պարտավորված էր զգում հայրական գյուղի նկատմամբ: Նրա հովանավորությամբ 2016-ին Միրուշենում կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում և Արցախի պաշտպանության ժամանակ զոհվածների հուշարձանը: