Ամբողջ Գերմանիայում, բացառությամբ մեկ շրջանի, 50 եվրո տուգանք է սահմանվել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով դիմակի բացակայության դեպքում: Այս մասին հայտարարել է եվրոպական երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Երկրի կառավարության ղեկավարը փաստել է, որ վերջին ամիսներին Գերմանիայում վարակի ցուցանիշն աճել է: Այդ կապակցությամբ երկրի իշխանությունները մտադրվել են վերանայել ռազմավարությունը:
Բացի այդ, քաղաքական գործիչները կոչ են արել հրաժարվել ճգնաժամային շրջաններ ճանապարհորդություններից:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համավարակի ընթացքում Գերմանիայում արձանագրվել է վարակի 239637 դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 9289: