Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանում՝ Ռայնիսի 3 շենքի երեկվա փլուզմանը՝ տեղեկացնելով, որ հարուցվել է քրեական գործ, կպարզվեն դեպքի հանգամանքները:
«Բայց ուզում եմ խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին: Այս պահին կարող եմ ասել, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները ապահովված են ժամանակավոր կեցավայրով:
Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնել են, նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել 1 շաբաթ, մինչև կլուծվի բնակարանային հարցը: Մի շարք քաղաքացիներ ցանկացել են այլ տեղ տեղավորվել՝ բարեկամների կամ իրենց ունեցած այլ բնակարաններում»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ հարցը Կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է: