Բելառուսում ռուսական ուժերի օգտագործման անհրաժեշտություն դեռևս չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Կրեմլի ղեկավարը նշել է, որ պաշտոնական Մինսկը համաձայն է այս որոշման հետ:
«Ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանն ու թալան չեն սկսել»,- հայտնել է ՌԴ նախագահը: