Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ շարունակում են ակտիվիստների բերման ենթարկել՝ գրում է Euronews-ը: Վերջին տեղեկության համաձայն՝ բերման է ենթարկվել ավելի քան 5 տասնյակ ցուցարար, որոնք պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը:
Հանրապետության իշխանությունները շարունակում են կոշտ քաղաքականությունն ընդդիմադիրների նկատմամբ: Ձերբակալվածների մեջ են նաև համակարգող խորհրդի անդամները, շատերին հարցաքննում են: