Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ամերիկյան քաղաքներում բռնությունները կավելանան, եթե Ջո Բայդենը նոյեմբերին երկրի նախագահ ընտրվի՝ գրում է BBC-ն:
«Դաժան ճշմարտությունն այն է, որ դուք անվտանգ չեք լինի Ջո Բայդենի ղեկավարած Ամերիկայում»,- հայտնել է երկրի փոխնախագահը:
Այսպես է Մայք Փենսը պատկերել ընտրությունն օրենքի և անօրենության միջև: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահը Վիսքոնսինում սևամորթ տղամարդու դեմ իրավապահների բռնությունների պատճառով սկսված բողոքի ակցիաների ֆոնին: