ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ որսաշրջանի ընթացքում որսի կանոնների խախտումները կանխելու նպատակով ամենօրյա վերահսկողություն է իրականացնելու հանրապետության բոլոր որսահանդակներում։
Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թ. օգոստոսի 25-ի «Որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» թիվ 296-Ն հրամանի՝ Հայաստանում բացվել է 2020-2021 թվականների սիրողական որսաշրջանը։
ՀՀ ՇՄ նախարարի վերոհիշյալ հրամանին կարող եք ծանոթանալ ստորև: