Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի և բարեկամական ավանդույթների վրա:
Պատրաստակամ ենք ջանքեր գործադրել երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար»,- մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: