ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել՝ Կառավարության կողմից Էդգար Շաթիրյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը»,- ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: