«Լորա» հզոր փոթորիկը պատուհասել է ԱՄՆ Թեքսաս, Լուիզիանա և Միսիսիպի նահանգները: Նման ուժգնությամբ քամիներ այս շրջաններում չեն գրանցվել ավելի քան մեկ տասնամյակ՝ գրում է Washington Post պարբերականը:
ԱՄՆ-ի օդերևութաբանական կենտրոնից հայտնում են, որ փոթորիկն ուղեկցվելու է հզոր ու ավերիչ ալեկոծությամբ՝ առաջացնելով ջրի այնպիսի հոսք, որ Մեքսիկական ծոցը չի տեսել 2005-ի «Քեթրին» փոթորկից ի վեր:
«Լորա» հզոր փոթորկի ուժգնությունը գերազանցում է 240 կմ/ժամը: Քամիներն ուղեկցվում են առատ տեղումներով, որոնք որոշ շրջաններում հեղեղումների վտանգ են առաջացրել:
Հավանական է, որ բնական աղետի պատճառով կտարհանվի 78 հազար բնակիչ:
«Լորա» փոթորկին տրվել է վտանգավորության չորրորդ աստիճան: