Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի ղեկավար Հանս Քլուգեն զգուշացրել է, որ կորոնավիրուսը «երկար պոչով պտտահողմ է», և երիտասարդների շրջանում վարակի դեպքերի աճը կարող է լայն տարածում գտնել խոցելի խմբի շրջանում ու բարձրացնել մահվան ցուցանիշը: Այս մասին հայտնում է Star Tribune պարբերականը:
Եվրոպայում եղանակի ցրտելու հետ զուգահեռ երիտասարդներն ավելի շատ են սկսում շփվել տարեցների հետ:
«Մենք չենք ցանկանում կանխատեսումներ անել, սակայն հոսպիտալացումներն ու մահացության դեպքերը կավելանան»,- հայտնել է Հանս Քլյուգեն: