ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը օգոստոսի 27-ին հրավիրել է խորհրդակցություն «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի և կենտրոնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել է հանրապետությունում նախորդ տարիների հետ համեմատած լեյշմանիոզ հիվանդության դեպքերի ավելացման պատճառները, կանխարգելման աշխատանքների ուժեղացումը, բժշկական հասատատությունների աշխատանքները` լեյշմանիոզի օջախներից դիմած հիվանդների լիարժեք հետազոտությունների իրականացման վերաբերյալ:
Նախարարը հանձնարարել է կանխարգելման աշխատանքները լիարժեք կազմակերպելու նպատակով` ախտահանման օջախների ժամանակացույցերը հստակեցնել միջգերատեսչական ծառայությունների պատասխանատուների, շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է համավարակի COVID-19 պատճառով խախտված իմունիզացիայի ծրագրի իրականացման աշխատանքների վերականգնումն Արցախի Հանրապետությունում` հատկապես Շահումյանի և Մարտակերտի շրջանների գյուղական համայքներում: Խորհրդակացությունն ավարտվել է համավարակի հետ կապված իրավիճակի քննարկմամբ: