«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից հայտնում են՝ ակումբի կազմը համալրվել է:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 22-ամյա հայ դարպասապահ Վարդան Շահատունին:
Վարդանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդես է եկել «Լոռի» ֆուտբոլային ակումբում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականում»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ: