Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Ռենովային»։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ կեսի 58-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակը Չանչարևիչի դարպասն ուղարկեց Նենադ Միշկովսկին։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չգրանցվեցին: «Ալաշկերտը» պարտվեց նվազագույն հաշվով` դուրս մնալով հետագա պայքարից: Այսօր պարտվել էր նաև Հայաստանի փոխչեմպիոն «Նոան»։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակն» այսօր կմրցի ռումինական ՖԿՍԲ-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին։