ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանավորված. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանն այսօր մերժեց Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը:
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար:
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է 2019 թ. օգոստոսից, իսկ այս տարվա օգոստոսի 25-ից մեկնարկել է նրա և եղբորորդու՝ մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի նախկին պետ Կարեն Խաչատրյանի դատավարությունը:
Մեկ այլ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Խաչատրյանի որդիներին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: