Փլուզված 12 բնակարան և մեկ զոհ. առավոտյան Ռայնիսի փողոցում պայթյուն է տեղի ունեցել:
Ադրբեջանում մոլորված հայ զինծառայողին առաջադրված մեղադրանքներն անհեթեթություն են. Շուշան Ստեփանյանը պատասխանել է Ադրբեջանի հայտարարությւոններին:
20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կկիսվեն՝ դպրոց հաճախելով հերթականությամբ: Այդ մասին հայտնել է կրթության փոխնախարարը:
«Հայփոստ»-ը մտադիր է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում. նախարար Հակոբ Արշակյանն այսօր ասուլիս է հրավիրել:
Արցախի նախագահի առաջարկով ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու կշնորհվի Արցախի հերոսի կոչում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունն անընդունելի է:
Օրվա կորոնաթիվը 131 է, առողջացել է 251 քաղաքացի: