Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում հայտնել է, որ Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երևանի հյուրանոցներից մեկում։
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սոցաշխատողները տուժած բնակիրչների հետ մշտական կապի մեջ են»,- գրել է Կարապետյանը: