Բելառուսում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները։ Երեկ երեկոյան ցուցարարները հավաքվել էին Մինսկի Անկախության հրապարակում: Ոստիկանության հետ ընդհարումների հետևանքով մի քանի ակտիվիստ ձերբակալվել է:
Նախագահի արդեն նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Fox News-ի հետ հարցազրույցում անթույլատրելի է համարել որևէ երկրի միջամտությունը Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին։ Նախկին թեկնածուն ընդգծել է նաև, որ բողոքի ակցիաներին մասնակցողները ո՛չ արևմտամետ են, ոչ էլ ռուսամետ։
Տիխանովսկայան նաև պատրաստակամություն է հայտնել երկխոսություն սկսել Բելառուսի իշխանությունների հետ, բայց Ռուսաստանի հետ այդ քայլը վաղաժամ է համարել: